Միզային համակարգ
Ի՞նչ պետք է անել գերակտիվ միզապարկի դեպքում. news.am
Գերակտիվ միզապարկը բավականին տարածված երեւույթ է, բայց սա հիվանդություն չէ, այլ՝ տերմին, որն օգնում է բնութագրել միզուղիների մի շարք ախտանիշներ, ինչպիսիք են միզարձակման անզսպությունը, հաճախակի միզարձակումը եւ գիշերները հաճախակի զուգարան գնալը։
Գերակտիվ միզապարկը, ըստ էության, միզապարկի եւ ուղեղի նյարդային ազդանշանների խախտումն է։ Ուղեղը միզարձակման ազդանշաններ է հաղորդում նույնիսկ այն ժամանակ, երբ միզապարկը այնքան էլ լի չէ։ Այդ պատճառով ինսուլտով, ցրված սկլերոզով եւ նյարդաբանական այլ հիվանդություններով տառապող մարդկանց մոտ գերակտիվ միզապարկ ունենալու հավանականությունն ավելի մեծ է, հաղորդում է Fox News-ը։
Թեպետ այս հիվանդությամբ տառապում են ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ, պատճառները կարող են տարբեր լինել։ Ստորեւ թվարկված են գերակտիվ միզապարկի հիմնական պատճառները։
Կանանց մոտ.
- ՄՎ -միզուղիների վարակ.
- ֆիբրոիդ (միոմա). արգանդի բարորակ նորագոյացություններ,
- ցիստիտ. միզապարկի բորբոքում
- ծննդաբերություն. ծննդաբերությունից հետո կոնքի մկանները կարող են թուլանալ,
- իդիոպաթիկ. պատճառն անհայտ է
Տղամարդկանց մոտ.
- ՄՎ -միզուղիների վարակ,
- լայնացած շագանակագեղձ,
- միզապարկի քար,
- միզապարկի քաղցկեղ:
Եթե Դուք ունեք գերատիվ միզապարկ, ապա պետք է դիմել թերապեւտի կամ ուռուցքաբանի։
Առաջին հերթին ուռուցքաբանը կստուգի մեզը։ Մեզի հետազոտությունը կարող է պարզել վարակների առկայությունը, իսկ մեզի բջջաբանության շնորհիվ կարելի է բացահայտել անբնական բջիջները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել։
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է ցիստոսկոպիա նշանակել։ Այս դեպքում միզածորանի միջով միզապարկի մեջ մի փոքրիկ հեռադիտակ են տեղադրում։ Այս գործընթացը թույլ է տալիս բժշկին ուսումնասիրել միզապարկի լորձային թաղանթը եւ գնահատել շագանակագեղձը։ Միզապարկի նման տեսայնացումը կարող է օգնել ախտորոշելու։
Նման մի տարբերակ է նաեւ ուրոդինամիկ հետազոտությունը, որն իրենից ներկայացնում է համակարգչային ախտորոշիչ սարք՝ գերակտիվ միզապարկի պատճառները որոշելու համար։
Երբեմն գերակտիվ միզապարկը կապված է տարիքի հետ, հատկապես տղամարդկանց մոտ, ում ծերացման հետ մեկտեղ լայնանում է նաեւ շագանակագեղձը։ Ինչպես արդեն նշվեց, շագանակագեղձի լայնացումը միզարձակման անզսպության հիմնական պատճառներից է։
Եթե Ձեզ մոտ նկատվում է գերակտիվ միզապարկ, ապա հետեւեք Նյու Յորքում Լենոքս Հիլ հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի եւ ռոբոտոտեխնիկական վիրաբուժության ղեկավար, դոկտոր Դեյվիդ Բ. Սամադիի խորհուրդներին։
- Խուսափե՛ք կոֆեին եւ ոգելից խմիչքներ օգտագործելուց։
- Մարզվե՛ք եւ փորձեք նվազեցնել Ձեր քաշը. անկախ խնդրի պատճառներից՝ այն կարող է մեղմել ախտանիշները։
- Ընդունե՛ք հակախոլինէրգիկ դեղամիջոցներ՝ միզապարկը թուլացնելու համար. օրինակ, Detrol, Ditropan, Enablex եւ Vesicare։
- Ֆիզիոթերապիա, որը կօգնի ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց. այն նպաստում է կոնքի մկանների ամրացմանը եւ կարող է զգալիորեն նվազեցնել գերակտիվ միզապարկի ախտանիշները։
10.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ